Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
DISQO-ն գնել է FEEDBACK LOOP ընկերությունը՝ հնարավորություն ստեղծելով փոքր և միջին բիզնեսներին օգտվել իր հարթակից   
News 06/05/2022 14:20

DISQO-ն գնել է Feedback Loop ընկերությունը, որի SaaS տեխնոլոգիան ապահովում է սպառողի  կարծիքի արագ և հեշտ տրամադրումը մարքեթինգի և պրոդուկտի մասնագետների համար՝ ինչպես վաղ փուլի բացահայտումների այնպես էլ գաղափարի մշակման և դիզայնի համար։ Սրանով DISQO-ն հնարավորություն է ստեղծում այժմ նաև փոքր ու միջին բիզնեսներին տվյալահեն որոշումներ կայացնել պրոդուկտներն և բրենդերը բարելավելու համար։ Արդյունքում ընկերությունը մի քանի քայլ ավելի է մոտենում իր առաքելությանը՝ ստեղծել ամենավստահելի հարթակը բրենդերի աճը խթանելու համար։

Feedback Loop-ի գործադիր տնօրեն Ռոբ Հոլլանդը, ով նախկինում Oracle Data Cloud-ի գլխավոր փոխնախագահն է եղել, նշանակվել է DISQO-ում Feedback Loop-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն։ Այսպիսով՝ շուրջ 50 նոր թիմակից կմիանա DISQO-ի 500-ից ավելի աշխատակից ունեցող թիմին։  

DISQO-ի այս գնումը հաջորդում է ընկերության՝ 2021 թվականին B սերիայի 85 մլն ԱՄՆ դոլարի ներդրման ներգրավմանը՝ հաճախորդների փորձառության պլատֆորմի հնարավորություններն ու հասանելիությունն ընդլայնելու համար։ Վերջին ժամանակաշրջանում գրանցված թվային տրանսֆորմացիան հեռվացրել ու անջատել է սպառողներին բրենդերից՝ ստիպելով վերջիններիս իրենց որոշումները կայացնել ոչ միանշանակ ու անորոշ ազդանշաններով։ DISQO-ն միտված է լուծելու այս խնդիրը՝ բրենդերին ուղղակիորեն կապելով իրենց սպառողների ու հաճախորդների  հետ, որպեսզի նրանք հասկանան, թե վերջիններս ինչ են մտածում և ինչ են անում առցանց հարթակներում 

Սպառողների կարծիքի ու վերլուծության այս նոր ճկուն գործիքակազմի համալրումով DISQO-ի հաճախորդ ընկերություններից յուրաքանչյուրը կկարողանա վալիդացնել և պրոդուկտը, և մարքեթինգային արշավները՝ մինչ շուկա դուրս գալը։ Տասնյակ հազարավոր ՓՄՁ-ներ և միջին շուկայի ընկերություններ արդեն ուղիղ հասանելիություն կստանան DISQO-ի հարթակին՝  ընդլայնելով իրենց բիզնեսների գերարագ աճը։ 

Feedback Loop-ներկայիս հաճախորդները, որոնց շարքում են Uber-ը, NBCUniversal-ը, Ad Council-ը, և այլն, ևս կօգտվեն DISQO-ի բազմաչափ հարթակից՝ ավելի արագ ու ճշգրիտ կարծիքի հավաքագրումով և հաճախորդի պրոֆիլի ու թվային պահվածքի լծակի համալրումով։ 

«Կազմակերպությունները, հատկապես փոքր ու միջին բիզնեսները, հաճախ հնարավորություն չեն ստանում տվյալահեն որոշումներ կայացնել իրենց հաճախորդների համար»,-նշեց DISQO-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը։ «Հաճախորդների փորձառության ավանդական հարթակները սահմնափակում են կազմակերպությունների հասանելիությունը օգտատերերին՝ հնարավորություն տալով ուսումնասիրել միայն ներկա հաճախորդներին։ Մինչդեռ DISQO-ն թե ՓՄՁ-ներին և թե խոշոր ձեռնարկություններին ավելի ընդլայնված հարթակ է տրամադրում ոչ միայն ներկայիս, այլև պոտենցիալ հաճախորդների փորձառության հիման վրա որոշումներ կայացնելու համար»,- հավելեց Աճեմյանը։ 

«Բիզնեսների ամենացավոտ կետերից մեկը հաճախորդի անհապաղ արձագանք ստանալու անկարողությունն է, երբ որոշումներ կայացնելու կարիք կա»,- նշեց Ռոբ Հոլլանդը։ «Մեր ճկուն տեխնոլոգիայով DISQO-ն կամրապնդի հաճախորդների կարծիքի դերը պրոդուկտի նորարարությանից մինչև գովազդային արշավներում կայացվելիք բոլոր որոշումներում»,- հավելեց Հոլլանդը։

DISQO-ի հարթակն այժմ իր լուծումներն է տրամադրում թվով 300 խոշոր բրենդերի, 125 առաջատար հետազոտական ընկերությունների և 35 գովազդային գործակալությունների և 20-ից ավելի մեդիա հարթակների։ Շուկայի հետազոտության, գովազդի չափման և հաճախորդի կարծիքի հավելվածների օգտագործմամբ այս ընկերությունները բեկումնային պատկերացումներ կձևավորեն իրենց հաճախխորդների սպառողական շրջանակի, նախասիրությունների, համոզմունքների և սովորությունների մասին։ 

DISQO-ն հաճախորդների փորձառության հարթակ է պրոդուկտների և բրենդերի փորձարկման, բարելավման ու չափման համար։ DISQO-ի տրամադրած եզրակացությունների, գովազդի չափման և Feedback Loop գործիքակազմը կապվում են ընկերության սպառողական տվյալների հավաքագրման հարթակին՝ օգնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին տվյալահեն որոշումներ կայացնել։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Լոս Անջելեսում և այժմ ճանաչվում է որպես գերարագ աճող ընկերություն և լավագույն գործատու։