Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
AITC/EIF կենտրոնը նախաձեռնել է հայերենի անվճար դասընթաց ռուսախոս երեխաների համար
News 11/05/2022 17:42

Գիտակցելով նոր միջավայրում առավել հեշտ ինտեգրման համար լեզվի իմացության կարևորությունը՝ AITC/EIF կենտրոնը նախաձեռնել է հայերենի անվճար ուսուցման դասընթացներ, որոնց նպատակն է աջակցել ներկայումս Հայաստանում բնակվող բազմաթիվ ռուսախոս երեխաներին լեզվական խոչընդոտների հաղթահարման գործընթացում։ 

Մայիսի 5-ին տրվեց նախաձեռնության մեկնարկը՝ 8-11 և 12-15 տարիքային խմբերի համար։ Տարբեր խաղերի և նյութերի միջոցով երեխաները սովորեցին մի շարք հնչյուններ, հայերեն բառեր ու բառակապակցություններ։ Տեղեկացան նաև Մեսրոպ Մաշտոցի, գրերի գյուտի և հայոց լեզվի որոշ հետաքրքիր մանրամասների մասին։ Դասընթացների ընթացքում երեխաները կսովորեն առօրյա կյանքում առավել կիրառելի տարբեր թեմաներին առնչվող հայերեն բառեր ու արտահայտչաձևեր։ 

Դասերն անցնում են դրական ու հաճելի մթնոլորտում։ Երեխաները մեծ ոգևորությամբ են ուսումնասիրում նոր լեզուն։ 

Վստահ ենք, որ հայերենի իմացությունը կօգնի նրանց ազատվել օտարալեզու միջավայրում հարմարվելու բարդույթներից։ 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) (հիմնված 2011թ)  հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան)  կողմից:  

Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ մեծահասակների և երեխաների համար։