Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ինչպես դառնալ Հայաստանի ռեզիդենտ ՏՏ կազմակերպություն և օգտվել հարկային արտոնություններից
News 13/05/2022 16:03

Ներկայացվել է բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից ընկերություններ և կազմակերպություններ գրանցելու, տեղափոխելու, գործունեություն սկսելու և իրականացնելու, սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկատվություն:

Ինչպե՞ս գրանցել բիզնես Հայաստանում, որքա՞ն է տևում գրանցման գործընթացը.

Հայաստանում ընկերությունների ու կազմակերպությունների գրանցման գործընթացն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից, որը գտնվում է Կոմիտասի 49/3 հասցեում: Ինչպես նաև՝ Վազգեն Սարգսյանի 3 հասցեում գործում է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում, որտեղ կարելի է դիմել աշխատանքային օրերին (երկուշաբթիից՝ ուրբաթ), ժամը 09։00-18։00-ը (ընդմիջում՝ 14.00-15.00) ։ Գրանցման գործընթացի ժամկետներին ու վճարաչափերին ծանոթացեք այստեղ:

Ի՞նչ արտոնություններ են տրամադրվում ԱՏԳ-ն ռեզիդենտ ընկերություններին.

ՏՀՏ ոլորտը զարգացնելու նպատակով սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ Մասնավորապես՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի թիվ 399 – Լ որոշումը:

Ինչպե՞ս գնել կամ վարձակալել բնակարաններ ՀՀ-ում

Անշարժ գույքի գնման կամ վարձակալության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք օգտվել ՀՀ կադաստրի կոմիտեի կայքերից:

Հղում՝
https://cadastre.am, https://www.e-cadastre.am/ru:

Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության հայտարարությունները կարող եք գտնել հետևյալ կայքերում.

https://www.list.am/ru/

https://www.estate.am/ru

https://www.real-estate.am/ru

https://myrealty.am/ru

https://www.realtors.am/ru

https://banali.am/ru/

Կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիներն առցանց հաշիվներ (online accounts) բացել հայաստանյան բանկերում.

Բիզնեսը Հայաստան տեղափոխելուց կամ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալել սկսելուց բացի օտարերկրյա քաղաքացիներն առցանց հաշիվներ (online accounts) բացել հայաստանյան բանկերում: Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի մեծ մասն ունեն առցանց բանկային համակարգ և բջջային հավելված, ինչը հնարավորություն է տալիս արտարժութային հաշիվ բացել իրավաբանական անձանց համար: ՀՀ առևտրային բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Տարատեսակ ֆինանսական տեղեկատվություն կարելի է ստանալ նաև հետևյալ կայքերից.
https://www.fininfo.am/

https://abcfinance.am/

Ինչպե՞ս կարող են օտարերկրյա քաղաքացիները ստանալ ՀՀ-ում աշխատելու իրավունք.

Ոչ ռեզիդենտներին հայկական ընկերությունում գրանցելու ամենապարզ տարբերակը նրանց հետ ծառայությունների մատուցման համար քաղաքացիական իրավունքի պայմանագիր կնքելն է։ Աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատակիցը պետք է ունենա ՀՀ-ում բնակության թույլտվություն։

Օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով:

Աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ՝ օտարերկրացիների համար գործում է https://workpermit.am/ru/home միասնական էլեկտրոնային հարթակը:

Կայքը օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգ է, որը օտարերկրացի աշխատակից վարձել ցանկացող գործատուին հնարավորություն է տալիս ամբողջությամբ առցանց ռեժիմով իրականացնել աշխատանքի գրանցումն ու վարձել նախընտրած թեկնածուին՝ փաստաթղթավորելով վերջինիս սահմանված ընթացակարգով:

Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծվել և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից:

ԵԱՏՄ մասին պայմանագրի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ–երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ազատվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։