Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՊՆ-ն հայտարարում է մրցույթ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար
News 16/05/2022 18:36

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2022թ․ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները գրանցվելիս՝

  • Առաջարկվող մրցույթներից ընտրում են ԱՏՄ խմբի համար կազմակերպվող մրցույթը
  • Նշում են իրենց մասնագիտական տվյալները ըստ 3 մասնագիտության՝ ծրագրավորում, կիբեռանվտանգություն կամ ցանցային ադմինիստրացիա
  • Կցում են անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ կամ, վերջիններիս բացակայության դեպքում, ծննդյան վկայական), ռեզյումե և առկայության դեպքում` հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, ատեստատ, հավաստագրեր)

Գրանցման մասին զորակոչիկը պարտավոր է տեղեկացնել իրենց հաշվառման վայրի տարածքային զորահավաքային ծառայություն (զինվորական կոմիսարիատ): Գրանցված մասնակիցները քննությունից առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին։

Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակվելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով չեն կարող հաշվառվել`

  • պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,
  • ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,
  • հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինված ուժերի մասնագիտական ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու համար անցկացվող այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2022թ․-ի հունիսի 19-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում: