News

Հունիսի 10-ին կանցկացվի Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի (STAN) 10-րդ փիչինգը

Հունիսի 10-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) տեղի կունենա Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի (STAN) 10-րդ փիչինգը, որին մասնակցության հայտերի ընդունումը բաց է մինչև մայիսի 27-ը:

Փիչինգը նախատեսված է վաղ փուլում գտնվող հայաստանյան ստարտափերի համար, որոնց առաջարկած գաղափարի հիմքում գիտելիքահեն լուծումներ են: Փիչինգի հաջող արդյունքի դեպքում տեղի կունենան հաջորդող հանդիպումներ հետաքրքրտված բիզնես հրեշտակների հետ և այդ քննարկումների, գաղափարի ուսումնասիրման հաջող ավարտի արդյունքում հաջողակ ստարտափերը կստանան ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն միջազգային ասպարեզում գործող բիզնես հրեշտակ ներդրողներից:

Մինչ այդ, մայիսի 25-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն փիչինգի մանրամասներն ու կպատասխանեն ստարտափերի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Փիչինգի մանրամասներին տեղեկացեք այստեղ։

Տեղեկատվական հանդիպմանը գրանցվելու համար, այցելեք՝ https://www.facebook.com/events/710910546994318?ref=newsfeed :

 

 

Share