Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Տեղի ունեցավ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության հիմնադիր նիստը
News 26/05/2022 18:18

Մայիսի 13-ին և 23-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի խորհրդի հիմնադիր նիստը։ Նիստում հաստատվեցին ծրագրի աշխատակարգը, համագործակցության համաձայնագիրը, հաստատվեցին համագործակցության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները։ 

Հիմնադիր խորհրդում ընդգրկվեցին ԱՏՁՄ-ն՝ ի դեմս գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի և բուհերի ռեկտորներ:

Հիմնադիր խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ տվյալ հարթակի մասնակիցները ձեռք ձեռքի տված բեղուն համագործակցություն կծավալեն նախանշված թիրախային ուղղություններով, որոնք են՝ արհեստական բանականություն, առաջնորդություն և կառավարում, տեղական կլաստերների կարողությունների զարգացում, STEM կրթության խթանում, նորարարություն։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ստանձնեց ծրագրի քարտուղարությունը։

Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ հիմնադիր խորհրդի ներկա և ապագա նախագահների ընտրությունը։ Ներկա նախագահ ընտրվեց ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը։ Ապագա նախագահ ընտրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ 

Նախաձեռնության նպատակն է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար գիտակրթական ծրագրերի իրականացումը, դրանց շրջանակներում գիտակրթական հաստատությունների, տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև  պետություն մասնավոր երկխոսության զարգացումը։ Այն հանդես է գալիս որպես կողմերի միջև բաց համագործակցության, կարողությունների զարգացման և գերակա նպատակների իրականացման հարթակ։ Նշենք, որ հարթակը բաց է բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների մասնակցության համար։