Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
ԳՏՏԿ. 56 թիմ կմասնակցի «Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» հեքըթոնին 
News 03/06/2022 19:16

«Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» հեքըթոնը, որն անցկացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ համատեղ, կամփոփվի փիչինգ մրցույթի տեսքով հունիսի 5-ին՝ Վանաձորի ԱՆԳԱՐ-ում: 

Հեքըթոնը, որի նպատակն է խթանել երիտասարդ սերնդի ձեռներեցության ոգին, մասնակից թիմերին հնարավորության կտա հանդես գալ ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներով՝ ուղղված Հայաստանում տնտեսական խնդիրների լուծմանը։

ԳՏՏԿ-ում նշել են, որ հեքըթոնին մասնակցելու հայտ է ներկայացնել 160 մարդ, որոնք ներկայացված են  56 թիմերում՝ Հայաստանի բոլոր մարզերից: 

Հաղթող թիմերը կստանան տեխնոլոգիական նվերներ, ինչպես նաև հմտությունների զարգացման դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթողին սպասվում է անակնկալ մրցանակ: Ժյուրիի կազմում են լինելու մասնավոր և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: 

Հեքըթոնին մասնակցում են 16-22 տարեկան ավագ դպրոցի կամ քոլեջի սաները, որոնք ունեն տեխնոլոգիական հիմնական հմտություններ, նորարար են, սիրում են թիմային աշխատանքն ու պատրաստ են համագործակցել ՀՀ այլ մարզերի երիտասարդների հետ: 

Հարցերի և այլ մանրամասների դեպքում դիմեք մեզ՝ զանգահարելով +37494 034 034 հեռախոսահամարով: