News

Ավարտվել է «Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» Հեքըթոնը

Ամփոփվել են «Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» Հեքըթոնի արդյունքները:

1-ին և 3-րդ տեղերում հավասար միավորներ է ստացել 3 թիմ, ուստի մրցանակներ ստացան բոլոր թիմերը:

Այսպիսով հաղթած թիմերն են.

1-ին հորիզոնական`

•Yummy mommy

•Էվրիկայի ներքին էներգիա

•Electrohawk

2-րդ հորիզոնական՝

• Reeducate

3-րդ հորիզոնական՝

•Գյումրու 4-րդ ուսումնարան

•TGA

•Helianthus։
Եզրափակիչ օրը հագեցած էր նվերներով ու անակնկալներով: Yell Extreme Park-ի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը Electrohawk թիմին հանձնեց մեկօրյա անվճար նվեր-այցի հնարավորություն:
EU4busienss-ի կողմից մասնակից թիմերի անդամները ստացան փափուկ հմտությունների անվճար դասընթացի հնարավորություն:

GITC-ն 1-ին տեղը գրաված թիմերին հանձնեց Apple Watch 7-րդ սերնդի ժամացույցներ:

2-րդ տեղը գրաված թիմերը ստացան Airpod ականջակալներ:

3-րդ տեղը գրաված թիմերը՝ այց Վրաստան և մասնակցություն ՏՏ միջոցառման:

Բոլոր 3 թիմերի 2-ական մասնակից անվճար կմասնակցի ԳՏՏԿ մեկ ծրագրավորման դասընթացի:

Հեքըթոնը կազմակերպված է EU4Business Innovative Tourism for Armenia նախագծի կողմից՝ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Share