Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
ՁԻՀ. Մեկնարկել է Ասպիրանտների աջակցության ծրագրի հայտերի ընդունումը
News 09/06/2022 22:23

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ընդլայնել է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող գիտական ծրագրերի աշխարհագրությունը։ Այսուհետ ծրագրերին կարող են դիմել նաև մասնագետներ և հետազոտական թիմեր արտերկրից։

Մեկնարկել է Ասպիրանտների աջակցության (PhD Support Program) 2022թ-ի ծրագրով Հայաստանի և արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներից հայտերի ընդունման գործընթացը։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում, մասնագիտական աջակցություն մենթորների կողմից, ինչպես նաև կմասնակցեն համայնքային բացառիկ միջոցառումների ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 15-ը, ժ. 23։59։

Մանրամասների համար՝ https://bit.ly/3leZ1fr։ 

Շուրջ 5 տարի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացնում է գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված այս ծրագրերը՝ աջակցելով գիտնականներին, տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։

2018թ-ից ի վեր 12 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 40 ասպիրանտներ արդեն ներգրավվել են Ասպիրանտների աջակցության (The PhD Support Program) ծրագրում, իսկ 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 61 հետազոտական թիմեր՝ դարձել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։