ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2022 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ հինգ ուղղություններով՝
- Տեխնոլոգիական ձեռներեցություն
- Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)
- Կիբեռանվտանգություն
- Բլոկչեյն (Blockchain)
- Արհեստական բանականություն
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280,000,000 (երկու հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 24-ը:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=737 :
Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 1000 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված դասընթացներ: