Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ի՞նչ կտա նոր Office-ը ժամանակակից գրասենյակին
News 21/06/2022 21:22

Ինչպիսին էլ լինի ձեր գրասենյակը՝ ընդարձակ տարածք ժամանակակից բիզնես կենտրոնում, փոքրիկ սենյակ պահեստում կամ խանութում, թե պարզապես աշխատանքային սեղան ձեր տանը, այնուամենայնիվ կա մի բան, որ այդ բոլոր վայրերն ընդհանրացնում է: Խոսքը համակարգչի ու դրանում համակարգչային ծրագրերի մասին է: Աշխարհում միլիարդից ավել մարդ Microsoft Office-ն է ընտրել  որպես տեքստային փաստաթղթերի, էլեկտրոնային աղյուսակների, շնորհանդեսների, էլեկտրոնային փոստի ու օրացույցների հետ աշխատանքի գործիք: 30 տարվա զարգացման ընթացքում Office-ն էապես կերպարանափոխվել է ոչ միայն վիզուալ, այլև՝ գործառնական առումով: Ի՞նչ հնարավորություններ կներկայացնեն ձեր աշխատակիցներին սովորական դարձած Word, Excel, Outlook և PowerPoint հավելվածները Office 2021-ի ամենավերջին տարբերակում: Այս հոդվածում դուք կծանոթանաք որոշ նորամուծությունների:

Excel-ի նոր ֆունկցիաները

Excel-ը տարբեր մակարդակների ու պաշտոնների աշխատակիցների համար կարևորագույն գործիք է: Այս հավելվածում նոր ֆունկցիաները կարող են կերպարանափոխել նրանց աշխատանքը,  պարզեցնել ու արագացնել հաշվարկներն ու անալիտիկ խնդիրների լուծումը: Նմանատիպ ֆունկցիաներից են XLOOKUP-ն ու Դինամիկ զանգվածները:

Դինամիկ զանգվածները (Dynamic Arrays) Excel-ում հեղափոխական նորամուծություն են, որոնք թույլ են տալիս մի քանի վանդակում կատարել հաշվարկներ նույնքան հեշտ, որքան՝ մեկ վանդակում: Դրա շնորհիվ բանաձևերը դառնում են ավելի կարճ, իսկ դրանց հաշվարկն՝ ավելի արագ: Դինամիկ զանգվածների հետ ավելացվել են նաև նրանց հետ աշխատանքի նոր ֆունկցիաներ. ՍՈՐՏ (SORT), ՖԻԼՏՐ (FILTER), ՅՈւՆԻՔ (UNIQUE) և այլն:

XLOOKUP (ԴիտումX)-ը շատ տարածված VLOOKUP (Ուղղահայաց դիտում) և HLOOKUP (Հորիզոնական դիտում) ֆունկցիաների ժամանակակից ժառանգորդն է, որը դարձել է շատ ավելի ճկուն: Այժմ այս ֆունկցիան, որը նախատեսված է աղյուսակում տարրերի փնտրման համար, աշխատում է ցանկացած ուղղությամբ (աջ և ձախ) ոչ միայն սյունյակներով, այլև՝ տողերով (վերև-ներքև):

Office 2021-ի կարևոր տարբերություններից մեկը նախորդ տարբերակների համեմատ այն է, որ փոխվել է աջակցման քաղաքականությունը, ինչի շնորհիվ հավելվածները կարող են ստանալ ոչ միայն ուղղումներ ու անվտանգության թարմացումներ, այլև՝ նոր ֆունկցիաներ: Դա վերաբերում է նաև Excel 2021-ին, ինչի շնորհիվ արդեն նոր տարբերակի հայտնվելուց հետո նրանում հայտնվում են նոր ֆունկցիաներ: Դրանց թվում է LAMBDA ֆունկցիան, որը թույլ է տալիս ստեղծել սեփական ֆունկցիաները, այդ թվում նաև ռեկուրսիվ: Ու այդ ամենն՝ առանց մակրոսների կիրառման. սա Excel-ի ևս մի նորամուծություն է, որն էապես ծավալուն է դարձնում հաշվարկների հնարավորությունները:

Թարգմանություն, անիմացիա ու թարմացված Power Point

Exсel-ում նորամուծություններից բացի Outlook-ում ևս հայտնվել են նոր գործառույթներ, մասնավորապես՝ նամակների՝ այլ լեզուներ թարգմանելու ներկառուցված գործառույթը, թարմացվել են փնտրման հնարավորությունները՝ հուշումները, որոնք օգնում են գտնել անհրաժեշտ թեմաներով կամ կոնկրետ ուղարկողից ստացված նամակները:

Ավելի հեշտ է դարձել փաստաթղթերը վիզուալ գրավիչ դարձնելը:

Office 2021-ում Word, PowerPoint, Excel և Outlook հավելվածներում այժմ կարելի է լուսանկարներ ու այլ տարրեր ավելացնել սթոքային պատկերների օնլայն-տեսադարանից: Պրոֆեսիոնալ լուսանկարիչների արած բարձրորակ լուսանկարները կարելի է օգտագործել  Office-ի դոկումենտներում՝ առանց լրացուցիչ հեղինակային հետգրումների: Փաստաթղթերում ու նամակներում նկարներից բացի ավելացել է վեկտորային պատկերակներ, սթիքերներ ու վիզուալ այլ տարրեր ավելացնելու հնարավորություն, իսկ Power-Point-ի սլայդերում՝ նույն այդ օնլայն-տեսադարանից ցիկլավորված գունագեղ տեսագրություններ (վիդեոհանգույցներ):

PowerPoint-ի սլայդերը ավելի վառ ու հասկանալի են դառնում ձեռագիր գրությունների՝ սլաքների, բանաձևերի, նկարների միջոցով: PowerPoint-ի նոր տարբերակում այս բոլոր նշումները կարելի է տպավորիչ անիմացնել՝ գաղափարը կամ պրոցեսը ներկայացնելու համար: Այս և անիմացիաներով այլ սլայդերը հնարավոր է դարձել արտահանել որպես gif-ֆայլեր, օրինակ՝ սոցցանցերում տեղադրելու համար:

Փաստաթղթերի վրա համատեղ աշխատանք

Office 2021-ում բարելավումները անդրադարձել են նաև փաստաթղթերի համատեղ խմբագրմանը, ինչն առանձնահատուկ կարևոր է դարձել աշխարհում, որտեղ էապես շատ են հեռավար կամ հիբրիդային տարբերակով աշխատող մարդիկ: Office-ում փաստաթղթերի վրա համատեղ աշխատանքը ձևափոխվեց այն ժամանակ, երբ հնարավոր դարձավ փոփոխություններ կատարել ամպային տիրույթում առկա նույն փաստաթղթում ՝ յուրաքանչյուր փոփոխությունից հետո այն ուղարկելու անհրաժեշտություն չունենալով:

Ռեալ ժամանակում համատեղ խմբագրման հնարավորությունն այժմ ավելացված է նաև Excel-ում ու PowerPoint-ում (Word-ում այն հասանելի էր ավելի վաղ): Այս հնարավորության հետ մեկտեղ հայտնվել են նաև լրացուցիչ գործառույթներ: Օրինակ, Թերթերի ներկայացման (Sheet view) գործառույթը, որը թույլ է տալիս մի քանի մարդու խմբագրել Excel-ի միևնույն աղյուսակը՝ կիրառելով տեսակավորումն ու ֆիլտրերը յուրաքանչյուրի համար այնպես, որ դա չխանգարի մյուսների աշխատանքին:

Ինտերֆեյս ու ինկլյուզիվություն

Փոխվել է նաև Office-ի հավելվածների արտաքին տեսքը. դրանք ոչ միայն ավելի լակոնիկ ու ժամանակակից տեսք ունեն, այլև՝ լիարժեք թույլ են տալիս մուգ թեման կիրառել ինչպես մենյուի համար, այնպես էլ՝ ողջ դոկումենտի: Այս հնարավորությունը թարմացված կարդալու իմմերսիվ միջոցի ու ընթեռնելիության ստուգման նոր գործառույթների հետ մեկտեղ նոր Office 2021-ի կիրառումը դարձնում է առավել ինկլյուզիվ:

Ինչո՞ւ արժե անցնել Office-ի նոր տարբերակների

Office-ի նոր տարբերակների ժամանակին անցումը ոչ միայն կբերի տասնյակ օգտակար գործառույթների ու փաստաթղթերի հետ աշխատանքում արդյունավետության բարձրացման, այլև՝ աշխատանքը կդարձնի առավել պաշտպանված: Office-ի չաջակցվող տարբերակները միայն պակաս ֆունկցիոնալ չեն. դրանք առավել խոցելի են ու հեշտացնում են կիբերհանցագործների համար համակարգիչը վիրուսներով ախտահարելու և կարևոր ֆայլերին հասանելիություն ապահովելու պրոցեսը: Ակտուալ տարբերակներում վաղուց արդեն փակ՝ հին տարբերակների «սողանցքների» ակտիվ շահագործումը հաստատում են նաև կիբերանվտանգության ոլորտում գործող կազմակերպությունների հաշվետվությունները:

Office-ի հավելվածների ակտուալ ու լիցենզավորված տարբերակները ստանում են անվտանգության անհրաժեշտ թարմացումները: Հարկ է հիշել ոչ լիցենզավորված պրոդուկտների ռիսկերի մասին, այդ թվում նաև նրանց, որոնք վաճառվում են «շատ շահավետ առաջարկների» ներքո բանալիների տեսքով: Օրիգինալ տարբերակը ձեռք բերելու համար դիմեք ստուգված ու վստահելի մատակարարներից, ովքեր աշխատում են Microsoft-ի պրոդուկտների պաշտոնական դիստրիբյուտորների հետ: