Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցանակաբաշխությունը կանցկացվի հունիսի 26-ին
News 23/06/2022 11:23

Հունիսի 26–ին ժամը 12:30-16:00 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ սրահում (Խորենացի փողոց 15, Երևան 0010) տեղի կունենա «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ- ի կողմից կազմակերպած «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը հրավիրված են բարձրաստիճան հյուրեր, ովքեր ողջույնի խոսք կասեն։

Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է 8-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: Վեցերորդ տարին է Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, ունեցանք հաջողված պատմություն՝ Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով ստացավ միջազգային գլխավոր մրցանակը կրթություն անվանակարգում և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:

2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 242 հավելված է ստեղծվել, 10 արհեստական բանականության պրոտոտիպ, 510 թիմ, 2552 աշակերտուհի, 511 մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից, գյուղերից: Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022 մրցաշրջանի մարտահրավերներն էին՝

  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտուհիների և մենթորների մասնակցության խրախուսումը թիմերում,
  • արհեստական բանականության մոդուլի կիրառումը բջջային հավելվածում կամ արհեստական բանականության պրոտոտիպում:

Այս տարի ծրագրին գրանցվեցին 464 աշակերտուհիներ և 109 մենթորներ, 103 թիմեր ձևավորվեցին, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 67 թիմեր, ներառյալ 10 ներառական թիմեր և 17 թիմեր, որ օգտագործեցին արհեստական բանականության մոդուլ:

Մայիսի 23-ին, 25-ին, 27-ին «Տեխնովացիա աղջիկներ Հայաստանյան 2022» մրցույթին մասնակցած թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները կամ արհեստական բանականության պրոտոտիպերը, որի արդյունքում, ինչպես նաև օնլայն գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2022» մրցանակաբաշխությանը հաղթող թիմերը մրցանակներ կստանան տարբեր անվանակարգերում:

«Տեխնովացիա Աղջիկներ, Հայաստան 2022» ծրագիրը ֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնի դրամաշնորհով: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2022» մրցույթին աջակցում են Սերվիս Տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Տեխնովացիա ընկերությունը, Հայաստանի Եվրոպական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, GG ընկերությունը, Արարատ բանկը: