Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Տեղի ունեցավ Ճարտարագիտական մոդելավորման 3-րդ մրցույթը
News 27/06/2022 18:44

Հունիսի 25-ին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվեց Ճարտարագիտական մոդելավորման երրորդ մրցույթը։

Մրցույթի ընթացքում «Արմաթ»-ի սաները ցուցադրեցին եռաչափ մոդելավորման իրենց գիտելիքները, հմտությունները և ճարտարագիտական դետալների ու մեխանիզմների պատրաստման լուծումները։

Երեխաները մրցեցին հետևյալ անվանակարգերում՝ «Սեյսմակայուն շենք», «Էներգաարդյունավետ հողմաղաց», «Ամրակայուն կամուրջ», «Արդյունավետ ռեդուկտոր»։

«Գծագրություն և փորագրություն» մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Սամվել Խաչատրյանը (Innovative and Technological Community ՀԿ), Կարեն Մկրտչյանը (MMGM engineering), Արման  Պողոսյանը (Instigate), Շավարշ Ոսկանյանը (Toughbuilt), իսկ «Եռաչափ մոդելավորում և տպագրություն» մրցույթի ժյուրի կազմում՝ Արտուր Խոջաբաղյանը (Augmentar), Ռուբեն Գյոնջյանը («Instigate Robotics), Արգամ Ամիրաղյանը (ProtoLab) և Արթուր Ալթունյանը (ՀԱԱՀ)։ 

«Գծագրություն և փորագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի «Սեյսմակայուն շենք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գոշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Ռիտա Ամիրյան, Կարինե Ղազարյան), իսկ 14-17 տարեկան տարիքային խմբի «Էներգաարդյունավետ հողմաղաց» անվանակարգում՝ Սարատակի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Տիգրան Մեսրոպյան, Արթուր Գալստյան)։

«Եռաչափ մոդելավորում և տպագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի  «Ամրակայուն կամուրջ» անվանակարգում հաղթեց Գոգարանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Անի Գասպարյան, Լուսե Սարգսյան), իսկ 14֊17 տարեկան տարիքային խմբի «Արդյունավետ ռեդուկտոր» անվանակարգում՝ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սարգսյան Սերգեյ, Լևոնյան Անի)։

«Արմաթ» աշխատանոցի խմբավար, 44-օրյա պատերազմի անմահացած մարտիկ Ալբերտ Ծատրյանի անվան խրախուսական մրցանակի արժանացավ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սիրուշո Խոջայան, Ալիսա Բաբայան)։

Բացի այդ, խրախուսական մրցանակների արժանացան նաև Իջևանի պետական քոլեջի և Հառիճի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմերը։

Մրցութային հատվածն ավարտելուց հետո երեխաները շրջայցերի միջոցով հնարավորություն ստացան ծանոթանալու ագրոտեխնոլոգիական կրթության կենտրոն հանդիսացող Ագրարային համալսարանին և նրա տված կրթության հնարավորություններին։ 

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից արդեն երրորդ անգամ։ Ճարտարագիտական մոդելավորման մրցույթի նպատակն է ցուցադրել աշակերտների եռաչափ մոդելավորման գիտելիքներն ու հմտությունները, ճարտարագիտական դետալների և մեխանիզմների պատրաստման լուծումները: Բացի այդ մրցույթով ամփոփվում են ճարտարագիտական աշխատանոցների՝ եռաչափ մոդելավորման, շաղափային և լազերային փորագրության դասավանդման արդյունքները։