Օգոստոս, 2022
August 2022
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
BigStory VC-ն 200,000 դոլարի ներդրում է արել SleepDoctor-ում
News 28/06/2022 17:41

BigStory վենչուրային հիմնադրամի վեցերորդ ներդրումն ուղղված է քնի կարգավորմանը։

Միայն ԱՄՆ-ում 60 միլիոն մարդ տառապում է քնի խանգարմամբ։

«Ցանկացած մարդ ունի ընտանիքի անդամ, բարեկամ կամ ընկեր, ով քնելու խնդիր ունի։

Ինքս էլ ունեմ այդպիսի խնդիր։ Ամեն օր մոտ 2 ժամ տևում է, մինչ ուղեղս անջատվում է քնելուց առաջ», գրել է Krisp-ի և BigStory VC-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

BigStory-ի հերթական 200 հազար դոլար ներդրումն ուղղվել է SleepDoctor ստարտափին։

«Այն հիմնադրվել է Թաթուլ Աջամյանի և Արմեն Վերդյանի կողմից։ Այսօր SleepDoctor-ն իր ինովատիվ լուծումներով հեշտացնում է Sleep Apnea ունեցող մարդկանց դիագնոզը և հետագա բուժումը։ Ապագայում նաև օգնելու են քնելու այլ խնդիրներ ունեցող միլիոնավոր մարդկանց։ Իրենց առաջին շուկան Ֆրանսիան է։ Անչափ ոգևորված եմ մեր այս ներդրումով։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ SleepDoctor-ի օգնությամբ ավելի հեշտ կքնեմ։

Ուղղակի ապշած եմ, թե ինչ ստարտափներ են սկսում հայ հիմնադիրները», – ասում է Բաղդասարյանը։

Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում։

Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից: