Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԳՏԿ. Գյումրու զբոսաշրջության թվային զարգացումը՝ ձեր ձեռքերում
News 29/06/2022 16:51

Եթե ունեք գաղափարներ, լուծումներ՝ կապված քաղաքի զբոսաշրջության թվայնացման հետ և ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչման գործընթացում, ապա ամբողջացրեք մտքերն ու մասնակցեք այս մրցույթին։

Մրցույթին կարող են մասնակցել քոլեջները, բուհերը, անհատ ուսանողներ, ուսանողական թիմեր:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը լրացնել հետևյալ հայտաձևը՝ shorturl.at/jwCMN, քարտեզով և նկարներով տրամադրել QR արտ-օբյեկտների/ինֆոկետերի նախագծային գաղափարների էսքիզներ (PDF կամ PPT ձևաչափով), ինչպես նաև ֆունկցիոնալ նկարագիր (1 էջ)։
QR արտ-օբյեկտները/ինֆոկետերը տեղակայված են լինելու՝ Գյումրու կենտրոնական հատվածում, «Շիրակ» օդանավակայանում, Երկաթգծի կայարանում։
«Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացում և թվայնացում» թեմայով մրցույթների շարքն իրականացվում է Գյումրու համայնքապետարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ։
Ստեղծարար նախագծերի մրցույթների նպատակն է հավաքագրել և իրականցնել գաղափարներ` ուղղված Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացմանը։

Մրցույթում հաղթող ճանաչված գաղափարը կարող է օգտագործվել ամբողջությամբ կամ մասնակի՝ հեղինակի մասին նշումով և առանց փոխհատուցման: