Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
EdTech2022 համաժողով. «Արհեստական բանականություն. կրթահարցեր և տեխնոպատասխաններ»
News 01/07/2022 14:10

Հուլիսի 4-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ք․ Երևան, Դավիթ Անհաղթի 10) տեղի կունենա EdTech2022 համաժողովը՝ «Արհեստական բանականություն. կրթահարցեր և տեխնոպատասխաններ» խորագրով։

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կողմից համատեղ կազմակերպվող այս համաժողովը, համագործակցային պրոդուկտների և շարունակական գործընկերության հարթակի զարգացմամբ, նպատակ ունի  ընդլայնելուEdTech2021-ի շրջանակներում ձևավորված կրթական և տեխնոլոգիական համայնքների երկխոսությունը։

EdTech2022 համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգանՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն, ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը, «ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը:

Համաժողովինզեկույցներով հանդես կգանՔրիստինա Սարգսյանը (ՀՖՀՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, տեխ․գ․թ․) և Արամ Եսայանը (ՀՖՀՀ մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, հետազոտությունների պատասխանատու, ԻԱՊԻ գիտաշխատող), որոնքկներկայացնեն ոլորտի առանցքային հարցադրումները։ Կրթատեխնոլոգիական կառույցների (« Հավասար կրթական հիմնադրամ »,« TakeAR », « ՔայլՏեք », « ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան», « Դասավանդի՛ր, Հայաստան ») ներկայացուցիչները կկիսվեն  ֆորմալ, ոչ ֆորմալ կրթական համակարգերում և գործընթացներում տեխնոլոգիական լուծումների, գործիքների կիրարկման իրենց փորձով։

Նախատեսվող երկու պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ կկատարվի արհեստական բանականությամբ ապագայի համար կրթական և տեխնոլոգիական ոլորտների երկխոսության զարգացման  առաջնահերթություններին։ Պանելային քննարկումների մասնակիցների թվում են ոլորտի փորձագետներ տարբեր կազմակերպություններից  (մանրամասները՝ օրակարգում)։