Հունվար, 2023
January 2023
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
CodeSignal-ը բոլորին հրավիրում է մասնակցել Gyumri Tech Week միջոցառմանը
News 01/07/2022 14:42

CodeSignal ընկերությունը հուլիսի 2-ին  Գյումրիում մեկնարկող Tech Week Gyumri 2022 միջոցառման գործընկերն է։ Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում մեկ վայրում կենտրոնացվելու են ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

Gyumri Tech Week-ի պաշտոնական բացումը նախատեսվում է հուլիսի 2-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հուլիսի 2-3-ը տեղի է ունենալու աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում այցելուները CodeSignal ընկերության տաղավարում կկարողանան մասնակցել հատուկ մրցույթի։ Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ, ինչպես նաև հնարավորություն՝ աշխատանքի անցնել CodeSignal ընկերությունում։

Բացի այդ, Codesignal-ի ծրագրային ինժեներ Լիլիթ Կարապետյանը հուլիսի 2-ին ժամը 12:15 հանդես կգա «p5.js and creative coding» ներկայացմամբ։

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար ամբողջ տեղեկատվությունը կարելի է գտնել https://techweek.am/ կայքում։

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են տեխնիկական հարցազրույցներ անցկացնել և ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ  աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox, Visa և Capital One. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում։