Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԱՏՁՄ-ում տեղի ունեցավ «Հայաստանի թվային օրակարգը» թեմայով հանդիպում
News 07/07/2022 14:29

Հուլիսի 6-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի թվային օրակարգը» թեմայով։ Բանախոսներն էին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։

Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և ծրագրերը, մասնավոր ոլորտի, մասնավորապես՝ ԱՏՁՄ հետ համագործակցության մեխանիզմները։

«Ոլորտի նպատակն է թվային տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնել աշխատանքի և արտադրության արդյունավետությունը, տեխնոլոգիական ընկերությունների համար պատվեր և պահանջարկ ձևավորել, ինչը կարևոր հիմք կլինի նոր տեղական տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների  ստեղծման, ինչպես նաև դրանց արտահանման համար։ ԱՏՁՄ-ն շարունակական մասնակցություն կունենա Հայաստանի թվային հասարակության ներդրման և զարգացման գործում», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի թվայնացման օրակարգը և էլեկտրոնային կառավարումը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ռազմավարական հիմնական ուղղություններից է։