Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դիլիջանում մեկնարկել է «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարը
News 13/07/2022 16:46

Հուլիսի 13-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից նախաձեռնված՝ «Միտք – Մշակույթ – Մարմնակրթություն» խորագիրը կրող «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարը, որին մասնակցում են 168 դպրոցականներ Հայաստանի մարզերից, Արցախից և Ջավախքից։

Ճամբարի նպատակն է նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարների, ինչպես նաև արդեն ստեղծված նախագծերի առաջխաղացմանը՝ միաժամանակ կարևորելով մշակութային ժառանգության փոխանցումը և մարմնակրթության զարգացումը։

Եռամրցաշարի խորագրի յուրաքանչյուր անվան ծրագրում ներառված են

  • Միտք – նորարական տեխնոլոգիական գաղափարների զարգացում և մրցույթ (ԱՏՁՄ կողմից նախկինում անցկացված «Դիջիքեմփ» ճամբարի ձևաչափով),
  • Մշակույթ – հայկական ազգագրական պարերի ուսուցում և մրցույթ,
  • Մարմնակրթություն – սպորտային դասընթացներ և մինի ֆուտբոլի մրցույթ,

Ճամբարին որպես մենթորներ ներգրավվել են ՏՏ ոլորտի, ազգային պարի և ֆուտբոլի մասնագետներ, ովքեր ամբողջ ընթացքում կաշխատեն թիմերի հետ և կպատրաստեն մրցույթներին։

Եռամրցաշարը կընթանա մինչև հուլիսի 25-ը։ Մրցանակներ կստանան ինչպես առանձին մրցաձևերով, այնպես էլ եռամրցաշարի արդյունքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը։

Նշենք, որ «ԴիջիՔեմպ» եռամրցաշար-ճամբարը այս ամառ ԱՏՁՄ կողմից կազմակերպվող չորս ճամբարներից մեկն է։

Ճամբարի գործընկեր՝ Գյոթե կենտրոն – Երևան։