News

ՁԻՀ-ի AITC կենտրոնը կազմակերպում է Հայաստանում ստարտափների ուսումնական կարիքների գնահատում

ՁԻՀ-ի AITC կենտրոնը, համագործակցելով Իտալիայի գործընկերների հետ, Cooperation Armenia Project ծրագրի շրջանակում կազմակերպում է Հայաստանում ստարտափների ուսումնական կարիքների գնահատում:

Cooperation Armenia Project-ը հայաստանյան ստարտափներին Իտալական ստարտափ էկոհամակարգի փորձի ու գործիքների հասանելիության հնարավորություն է։
Ծրագրի փուլերն են՝ ստարտափների ուսումնական կարիքների գնահատում՝ ֆոկուս խմբեր և հարցումներ, ստարտափների զարգացման ուսումնական էլ-հարթակի ներկայացում, ստարտափ գաղափարների մրցույթ՝ «Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ՝ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար»։

Հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Գյումրիում՝ ԳՏԿ-ում։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել։

Share