Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
CyHub Armenia. Ինչպե՞ս արագ և արդյունավետ արձագանքել կիբեռհարձակումների ժամանակ
News 21/07/2022 15:59

Մեր օրերում կիբեռհարձակման զոհ են դառնում գրեթե բոլոր կազմակերպությունները՝ անկախ չափից, գործունեության ոլորտից և կիրառած պաշտպանողական միջոցառումներից։ Կիբեռանվտանգության մասնագետի հիմնական առաքելությունն է արագ և էֆեկտիվ ուսումնասիրել, կառավարել և արձագանքել խնդրին։ Հաշվի առնելով, որ Հայաստանում նույնիսկ ամենամեծ կառույցները ենթարկվել են կիբեռհարձակումների, «CyHub Armenia»-ն կազմակերպում է հանդիպում ոլորտի մասնագետներից մեկի՝ Լևոն Իսաջանյանի հետ, ով կներկայացնի, թե ինչպես կառավարել գործընթացը հարձակման սկզբից մինչև ծառայության բնականոն աշխատանքի վերականգնման պահը։

Հանդիպմանը կարող են մասնակցել ինչպես կեբեռանվտանգության մասնագետները, այնպես էլ այս ոլորտի ուսանողները։
անդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ 19։45-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։