News

Մեկնարկել է «Նյութագիտություն» նոր մագիստրոսական ծրագրի «Կերամիկական նյութեր» խորագրով դասընթացը

Մեկնարկել է ԵՊՀ «Նյութագիտություն» (Materials Science) նոր մագիստրոսական ծրագրի ներքո իրականացվող «Կերամիկական նյութեր» խորագրով դասընթացը, որին ներգրավվել է շուրջ տասը մասնակից՝ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ և ոլորտի մասնագետներ։

Նյութագիտության ոլորտին, անօրգանական նյութերին, մասնավորապես՝ կերամիկական նյութերի ստացման եղանակներին և առանձնահատկություններին ծանոթանալուց զատ, մասնակիցները լաբորատորիայում հետազոտման ժամանակակից եղանակներով իրականացնելու են անօրգանական նյութերի սինթեզ և ստացված նյութերի ուսումնասիրություն, ինչպես նաև ծանոթանալու են քիմիական ռեակցիաների մեխանիզմի և կինետիկայի ուսումնասիրման մեթոդներին և ստացված արդյունքների մշակման հմտություններին։

ԵՊՀ «Նյութագիտություն» (Materials Science) մագիստրոսական ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելության վերջին ենթափուլը կմեկնարկի օգոստոսի 15-ին, վերջնաժամկետը՝ օգոստոսի 22:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Share