News

Այսօր ԳՏԿ-ում կանցկացվի Հայաստանում ստարտափների ուսումնական կարիքների գնահատում

Այսօր՝ հուլիսի 25-ին ԳՏԿ-ում ՁԻՀ-ի AITC կենտրոնը, համագործակցելով Իտալիայի գործընկերների հետ, Cooperation Armenia Project ծրագրի շրջանակում կազմակերպում է Հայաստանում ստարտափների ուսումնական կարիքների գնահատում:

Cooperation Armenia Project-ը հայաստանյան ստարտափներին Իտալական ստարտափ էկոհամակարգի փորձի ու գործիքների հասանելիության հնարավորություն է։

Ծրագրի փուլերն են՝ ստարտափների ուսումնական կարիքների գնահատում՝ ֆոկուս խմբեր և հարցումներ, ստարտափների զարգացման ուսումնական էլ-հարթակի ներկայացում, ստարտափ գաղափարների մրցույթ՝ «Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ՝ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար»։

Share