Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԳՏՏԿ-ն կղեկավարի Հայաստանում արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների առաջին դպրոցի ստեղծման աշխատանքները
News 25/07/2022 17:11

Հայաստանում կստեղծվի արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների առաջին դպրոցը՝ Փարաքար համայնքում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի ղեկավարությամբ (ԳՏՏԿ) և բարերար Նշան Կարայանի ֆինանսական աջակցությամբ: 

Այս կապակցությամբ հուլիսի 22-ին ԳՏՏԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ:

ԳՏՏԿ գլխավոր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, ԳՏՏԿ-ն այս ծրագրի օպերատորն է և իրականացնելու ու ղեկավարելու է դպրոցի ողջ գործունեությունը: Նրա խոսքով, դպրոցի գլխավոր առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։ 

«Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից: Կարծում եմ, այս ծրագրի իրագործումը ևս մեկ մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանում Բարձր Տեխնոլոգիաների ոլորտի ապակենտրոնացմանը դեպի մարզեր և երիտասարդներին վաղ տարիքից ոլորտ ներգրավելուն»,- ընդգծել է Ամալյա Եղոյանը, հավելելով, որ դպրոցում թվային հմտությունները կիրառվելու են նաև ոչ թվային ոլորտներում: