Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«Հաւք 2022» ԱԹՍ մրցույթին ընդառաջ՝ ընդունվում են մասնակցության հայտեր
News 26/07/2022 13:22

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»-ը (ԱՏՁՄ) 2022թ․ սեպտեմբերի 10-11-ին համատեղ կազմակերպում են «Հաւք 2022» ԱԹՍ մրցույթը:

Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի միջոցով մասնակից թիմերի կողմից առաջարկել լուծումներ։

Առաջադրված յուրաքանչյուր խնդիր բաժանված է լինելու ըստ բարդության՝
▪️ Պարզ – դպրոցահասակաների համար
▪️ Միջին – սիրողական խմբերի եւ սկսնակ ընկերությունների համար
▪️ Բարդ – մասնագիտացված ընկերությունների համար

Մրցույթային անվանակարգերը երեքն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի (օբյեկտների) հայտնաբերում և տարբերակում, բեռների առաքում, հեղուկ նյութերի սփռում

Մրցույթի գլխավոր հովանավորը Araratbankն է։

Հովանավորներ են BooTech, Instigate Semiconductor, Instigate Design, Instigate ՓԲԸ ընկերությունները։

Մրցույթի գործընկերներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Լոռու մարզպետարանը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել: