News

ՁԻՀ-ը պատերազմի մասնակիցների համար կազմակերպված Full Stack ծրագրավորման դասընթացի մասին տեսանյութ է հրապարակել

Արցախյան վերջին պատերազմին Շիրակի և Լոռու մարզերից մասնակցած անձանց և նրանց ընտանիքների անդամների համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ իրականացված Full Stack ծրագրավորման 6-ամսյա դասընթացի մասին տեսանյութ է ներկայացրել ՁԻՀ-ը։

Դասընթացն իրականացվել է անվճար՝ ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիս-արևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ։

Դասընթացի արդյունքում 90 մասնակից ձեռք է բերել տեխնոլոգիական ոլորտում պահանջարկ ունեցող հմտություններ, իսկ նրանց մի մասն արդեն ստացել է լավագույն ՏՏ ընկերություններում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Share