Մեկնարկել է «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպվող «Բիզնեսի կառավարման թվային հմտություններ» դասընթացը, որն իրականացվում է ResAl Soft ընկերության հետ համագործակցությամբ։
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով՝ մասնակիցների ընտրությունը կատարվել է՝ ըստ ցուցաբերած արդյունքների առաջնահերթության։
Դասընթացի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան անցնելու աշխատանքի Resal Soft ընկերությունում:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։