ՎՏԿ-ում ընթանում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված «Գրաֆիկ դիզայն» դասընթացը: Դասընթացի մասնակցության հայտերն ավելի քան 4️00-ն են եղել: Թեստավորման և հարցազրույցի արդյունքում 25 դիմորդ հնարավորություն է ստացել մասնակցելու անվճար դասընթացին։ Առաջիկա ամիսների ընթացքում նրանք ձեռք կբերեն գիտելիքներ ամենապահանջված ոլորտներից մեկում, ինչի արդյունքում կունենան աշխատանքային առաջընթացի լայն հնարավորություններ:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։