Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Seaside Startup Summit-ի համահիմնադիրները հայտնում են նոր` Triple S վենչուրային հիմնադրամի գործարկման մասին
News 02/08/2022 22:17

Seaside Startup Summit-ի համահիմնադիրները գործարկել են Triple S վենչուրային հիմնադրամը։

«Triple S-ը ներդրումներ անելիս նախապատվությունը տալու է հայ հիմնադիրներ ունեցող ընկերություններին: Նախատեսում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում ներդրում կատարել մոտ 30 ստարտափ ընկերությունում», – հայտնում է ՎՀ համահիմնադիր Ավագ Սիմոնյանը։

«Triple S-ն արդեն ակտիվ է Հայաստանում և Սփյուռքում: Սա հիանալի հնարավորություն է նրանց համար, որոնք ունեն կրեատիվ և նորարարական նախագծեր և ցանկանում են իրագործել դրանք: Հիմնադրամում մենք միավորել ենք մեր ձեռներեց գործընկերներին, որոնք մեծ ու նշանակալի փորձ ունեն միջազգային տեխնոլոգիական աշխարհում», – ՎՀ համահիմնադիր Հակոբ Հակոբյանը կարծում է, որ ներդրումների աշխարհը նորության կարիք ունի ինչպես ժամանակին Seaside Startup Summit ( https://fb.watch/eF7NJujH4k/ ) էր և հիմա Triple S -ի հետ համատեղ պատրաստվում են ստեղծել ամբողջովին նոր ծրագիր` համապատասխան աշխարհի նոր պահանջներին:

Seaside Startup Summit-ի և նորաստեղծ Triple S վենչուրային հիմնադրամի համահիմնադիրների խոսքով` անելիքներ շատ ունեն. Սա դեռ  ճանապարհի սկիզբն է միայն։