Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը
News 04/08/2022 13:50

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2022 ծրագրով տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը:

Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացներն անցկացվելու են առկա ձևաչափով՝ հետևյալ ուղղություններով․

  1. Տեխնոլոգիական ձեռներեցություն
  2. Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)
  3. Կիբեռանվտանգություն
  4. Բլոկչեյն (Blockchain)
  5. Արհեստական բանականություն

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (Երևանում դասընթացի արժեքի 30%-70%-ը, ՀՀ մարզերում և ԱՀ-ում դասընթացի արժեքի 40%-80%-ը):

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ոլորտի 900 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների մասնակիցները ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան նաև գործնական պրակտիկա անցնել ԲՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացների մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտերի լրացման համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայք՝ https://edu.hti.am/ :

Հայտերն ընդունվում են մինչև՝ օգոստոսի 31-ը ներառյալ: