Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության վերջին փուլը օգոստոսի 15-ից 22-ն է
News 05/08/2022 12:29

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է 2022-2023թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի համար, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ և PMI Science-ի աջակցությամբ։

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը 2017 թվականից հաջողությամբ պատրաստում է տվյալագետներ, ովքեր տիրապում են տվյալների վերլուծության հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին և կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմներն ու գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումները։

Այս նպատակներին հասնելու համար ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվում ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի և գործընկեր այլ կառույցների բարձրակարգ մասնագետների գործուն աջակցությամբ:

Դասավանդումն իրականացվում է կրթական ոլորտի, ՏՏ ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք փոխանցում են ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվում է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան նաև 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։

Միևնույն ժամանակ՝ ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների։

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մի մասնիկը` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջների հետ, օգտագործելով Python, R, Java ծրագրավորման լեզուները և տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության արդիական մեթոդները։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ունի 4 անվճար տեղ։

Ծրագրի 2022-2023թթ. ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է առցանց, հետևյալ փուլերով՝

  • 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հունիսի 1-ից մինչև 25-ը՝ ժամը 18:00,
  • 2-րդ փուլի 1-ին ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի հուլիսի 1-ից մինչև 15-ը՝ ժամը 18:00,
  • 2-րդ փուլի 2-րդ ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022թ-ի օգոստոսի 15-ից մինչև 22-ը՝ ժամը 18:00:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ: