News

«System administration» դասընթացի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվել է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպվող «System administration» դասընթացի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվել է։

Գրանցման նոր վերջնաժամկետն օգոստոսի 14-ն է:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան կիրառելի օպերացիոն համակարգերին, ծրագրային ապահովմանը և ցանցային տեխնոլոգիաներին, աշխատանքի սկզբունքներին, պարտականություններին ու պատասխանատվությանը, ՏՀՏ սպասարկման ոլորտում միջազգային լավագույն փորձառությանը ՝ NIST ստանդարտների հիման վրա, ՏՀՏ ոլորտի զարգացումներին, մասնագիտության պահանջվածությանն ու կարևորությանը։

Դասընթացին կարող են մասնակցել 15 և բարձր տարիքի բոլոր հետաքրքրված անձինք:

Թեստավորման փուլը կանցկացվի օգոստոսի 16-ին, իսկ դասընթացը կմեկնարկի օգոստոսի 20-ին: Դասընթացն անվճար է, անցկացման ձևը՝ հիբրիդային՝ 4-5 ամիս տևողությամբ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 14-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը՝ https://forms.gle/8uuTPZyjNC22xVJu9, այնուհետև մասնակցել թեստավորմանը, որը կստուգի դիմորդի ոլորտային գիտելիքները և տրամաբանությունը:

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի` ըստ առաջնահերթության։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում:

Share