Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Այսօր ավարտվում է «JavaScript/ ReactJS» անվճար դասընթացի հայտերի ընդունման փուլը
News 08/08/2022 14:01

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «JavaScript/ ReactJS» դասընթաց։

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան JavaScript-ի կիրառություններին, հիմունքներին և հնարավորություններին, ինչպես նաև ակտուալ գրադարաններին և React.js framework-ին։

Դասընթացին կարող են մասնակցել 15 և բարձր տարիքի բոլոր հետաքրքրված անձինք:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր է: Օգոստոսի 10-ին կանցկացվի թեստավորման փուլը: Դասընթացը կմեկնարկի օգոստոսի 17-ին: Դասընթացը կանցկացվի ՎՏԿ-ում՝ լսարանային ձևաչափով: Դասընթացն անվճար է:

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի` ըստ առաջնահերթության։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: