Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը հանդիսանում է ՀՀ կառավարության և Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և C-DAC կենտրոնի կողմից։
AITC կենտրոնը գործում է 2011 թ-ից, կազմակերպում է կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ թե՛ մեծահասկաների, թե՛ փոքրերի և դեռահասների համար։
Կարևորելով մասնագիտության կողմնորոշվածությունը երեխաների համար՝ AITC կենտրոնն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է ամառային դպրոց 8-11 և 12-16 տարեկան երեխաների համար։ Մեր կենտրոնի նպատակն է կողմնորոշել և ուղղորդել ամառային դպրոցի մասնակիցներին ՏՏ և գրաֆիկ դիզայնի ոլորտներում՝ մասնագիտության ընտրության հարցում։ Ամառային դպրոցը բաժանված է 3 խմբերի՝Coding for Kids, Web for Teenagers, Graphic Design for Teenagers։
Այս տարի նույնպես տեղի ունեցավ ամառային դպրոց, որը մեկնարկվեց հունիսի 20-ին և տևեց մեկ ամիս։ Մեկ ամսում երեխաները ձեռք բերեցին նոր մասնագիտական գիտելիքներ ծրագրավորման և դիզայնի ոլորտներում, զարգացրեցին soft skill-երն ու կողմնորոշվեցին մասնագիտության հարցում։ Ինչպես նաև կատարեցին թիմային աշխատանքներ, մասնակցեցին գիտական փորձերի և այցելեցին Sololearn ընկերություն։
Coding for Kids դասընթացի մասնակիցները սովորեցին օգտվել Code.org, code monkey, Scratch, K-turtle ծրագրերից։
Web for Teenagers և Graphic Design for Teenagers դասընթացները նախատեսված էին ավելի բարձր տարիքային խմբի համար`՝ 12-16։ Վեբ ծրագրավորում խմբի մասնակիցները սովորեցին HTML, CSS, որոնց միջոցով պատրաստեցին կայքեր, իսկ գրաֆիկ դիզայն խմբի մասնակիցները սովորեցին Adobe Photoshop & Adobe Illustrator ծրագրերը։
Դպրոցի շրջանակում մասնակիցները ունեցան նաև այլ դասեր, որոնցից էին՝ Digital Marketing, Business Strategy, Ստեղծարար մտածելակերպի զարգացում, Ծանոթացում Startup-ներին, Կիբեռանվտանգություն, Unity, Quick typing, Canva, video making։
Հուլիսի 20-ին ավարտական միջոցառման ժամանակ, որտեղ հրավիրված էին նաև երեխաների ծնողները, մասնակիցները պրեզենտացիաների տեսքով ցույց տվեցին մեկ ամսում ձեռքբերած գիտելիքների արդյունքը, որից հետո ստացան վկայականներ։