SSL-ի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար սովորական որոնումները լավագույն լուծումը չեն և մասնագետի կողմից բացատրությունը անհրաժեշություն է:
Տեղեկատվության բացը լրացնելու և բոլոր հարցերի պատասխանները տալու համար ԳՏՏԿ-ն հրավիրում է մասնակցելու Անվտանգ հաղորդակցություն և SSL սեմինարին:
Սեմինարը կանցկացվի օգոստոսի 20-ին՝ 20:00-ին, առցանց ձևաչափով:
Բանախոսելու է InComm ամերիկյան ընկերությունում ծրագրային ապահովման փորձառու ինժեներ Ռոբերտ Սարգսյանը, որը շուրջ 15 տարի զբաղվում է ծրագրավորմամբ։ Աշխատել է էլեկտրոնային կոմերցիայով զբաղվող բազմաթիվ ընկերություննեում։
Այժմ բնակվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։ Սովորում է USC Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի համակարգչային գիտության մագիստրատուրայում:
Սեմինարի հղումը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել: