Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական EasyDMARC ստարտափը կիբերանվտանգության ոլորտի աշխարհի առաջատարների ցանկում
News 11/08/2022 13:32

Հայկական EasyDMARC (կարդացվում է “Իզիդմարկ”) ընկերությունը, որն օգնում է տարբեր ոլորտների կազմակերպություններին պաշտպանվել էլեկտրոնային նամակների միջոցով կատարվող զեղծարարություններից,, $2.3մլն ներդրում է ներգրավել Acrobator Ventures-ից, Formula VC-ից և Ամերիկայում գործող անանուն հասարակական անվտանգության կազմակերպությունից:

Համաձայն հեղինակավոր Statista վերլուծական հարթակի տվյալների՝ ամեն օր ուղարկվում է 333 միլիարդ էլ. նամակներ և էլեկտրոնային հաղորդագրությունը շարունակում է մնալ առցանց հաղորդակցման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:

Սակայն նամակների 84%-ը սպամ է, իսկ էլեկտրոնային խարդախություններից և ֆիշինգից կրած կորուստը աշխարհում գնահատվում է տարեկան ավելի քան 120 միլիոն դոլլար:

DMARC-ը (Domain-based Message Authentication, Reporting, and Conformance) նորագույն տեխնոլոգիական ստանդարտ է, որը հնարավորություն է տալիս պաշտպանել էլեկտրոնային նամակներ ուղարկողներին և ստացողներին խարդախություններից, ֆիշիգային հարձակումներից և SPAM-ում հայտնվելու վտանգներից:

EasyDMARC ընկերությունը, որն իր պաշտոնական գործունեությունն սկսել է իրականացնել 2018թ.-ից, հիմնադրվել է Գերասիմ Հովհաննիսյանի և Ավագ Առաքելյանի կողմից: Այն արհեստական բանականությամբ հզորացված լուծումներով պարզեցնում է DMARC տեխնոլոգիայի հասանելիությունը բոլոր տեսակի բիզնեսների համար, նվազեցնում ֆինանսական և անձնական տվյալների կորուստների ռիսկերը և բարձրացնում բրենդերի հանդեպ սպառողների վստահությունը:

Ներկայումս ընկերության ծառայություններից օգտվում են 30,000 հաճախորդներ ավելի քան 130 երկներից, որոնց թվում են այնպիսի հեղինակավոր բրենդեր, ինչպիսիք են Տոյոտան, Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբը, Ֆերարին, Պանասոնիկը և այլն:

Ընկերության գործունեությունը չի վրիպել հեղինակավոր ներդրողների ուշադրությունից և EasyDMARC-ը ներգրավել է 2,3 միլիոն դոլար ներդրում՝ լուծելու կիբերանվտանգության ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրներ: