News

Մեկնարկում է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» երկրորդ դասընթացը

Մեկնարկում է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» երկրորդ դասընթացը։ Դասընթացի խորագիրն է «Զարգացնելով քննարկումները գիտության և տեխնոլոգիաների մասին»։

Ծրագրի նպատակն է կրթել գիտությունն ու տեխնոլոգիաները գրագետ ու պարզ լուսաբանող լրագրողների նոր սերունդ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում իմաստալից, քննադատական մտքի և գիտելիքի վրա հիմնված դիսկուրս զարգացնելու ուժեղ ձգտումով։

Դասընթացը նրանց համար է, ովքեր ուզում են զարգացնել գիտության և տեխնոլոգիաների մասին թեմաները հասկանալու, վերլուծելու, արդյունավետ ու գրագետ ներկայացնելու իրենց հմտությունները, ծանոթանալ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքին։

Մասնակակիցները սովորելու են գրել ազդեցիկ պատմություններ, խորիմաստ հարցազրույցներ, նկարահանել ռեպորտաժներ, ստուգել փաստեր, իրականացնել հետաքննություն, և վերջապես, ձևավորել ուժեղ ցանց լրատվական, տեխնոլոգիական և գիտական համայնքի հետ:

Դասընթացի շրջանակում Ձեզ առաջարկում ենք 10 շաբաթյա ծրագիր, որի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները կկիսվեն իրենց տեսական և գործնական գիտելիքներով, կայցելեք առաջատար գիտական լաբորատորիաներ, տեխնոլոգիական կազմակերպություններ ու լրագրողական խմբագրություներ, կմասնակցեք վարպետության դասերին, կմշակեք և կիրականացնեք ձեր ավարտական ծրագիրը՝ մենթորի աջակցությամբ, կմասնակցեք ոլորտի ամենաոգևրիչ մասնագետների և գիտնականների մասնակցությամբ բաց դասախոսություններին։

Դասընթացին կարող եք գրանցվել` հետևելով հղմանը. https://forms.gle/VfDUXqUAEVaQCpr4A

Դասընթացի հիմնական լեզուն՝ հայերեն (որոշ հանդիպումներ լինելու են անգլերեն և ռուսերեն)։ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 5:

Գլխավոր գործընկերներն են PMI Science R&D կենտրոնը, Enterprise Incubator Foundation (EIF)ը և LABZ AI ընկերությունը։

Դասընթացի կազմակերպիչներն են ISTC հիմնադրամը, Գիտուժ նախաձեռնությունը և Երևանի պետական համալսարանը:

Share