Krisp-ի` աղմուկի հեռացման տեխնոլոգիան արդեն հասանելի է Twilio պլատֆորմում։
Twilio ընկերութունը աուդիո և վիդեո կապ տրամադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից է:
5 տարի առաջ Krisp-ի համահիմնադիր Դքվիթ Բաղդասարյանը հենց Twilio-ից դուրս եկավ, և Արտավազդ Մինասյանի հետ հիմանդրեցին Krisp ընկերությունը։
Արտավազդ Մինասյանի խոսքով` Krisp-ը Twilio-ից բազմաթիվ հրաշալի աշխատանքային մոտեցումներ և սկզբունքներ է ժառանգել։
Ի դեպ, 3 տարի առաջ Twilio ընկերությունը ներդրում արեց Krisp-ում՝ դառնալով ընկերության բաժնետեր։ Իսկ այսուհետ Twilio-ի հենքի վրա աշխատող ծրագրավորողները կարող են Krisp-ը հասանելի դարձնել իրենց հավելվածների օգտատերերին։
«Այս պատմությունը Սիլիկոնյան հովտի բիզնես մշակույթի հրաշալի օրինակ է։ Հաջողված ընկերության աշխատակիցը ստեղծում է նոր ստարտափ, որի հետ երկարաժամկետ և բեղուն համագործակցություն է ծավալվում», – ասում է հայկական Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։