Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կին ձեռներեցների համար ներդրումային պատրաստվածության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է
News 24/08/2022 13:00
Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից։

Եթե ​​ցանկանում եք կապ հաստատել ներդրողների հետ, սովորել, թե ինչպես բանակցել և ներգրավել ձեր բիզնեսի համար ճիշտ տեսակի ներդրումներ, ստեղծել շուկայավարման ռազմավարություն, ապա շտապեք դիմել «Ներդրումային պատրաստվածություն՝ կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել կանանց պատկանող ընկերությունների ներդրումային պատրաստվածությունն ու գրավչությունը և աջակցել նրանց՝ ինտենսիվ բութքեմփի, անհատական ​​մենթորության և քոուչինգի, առցանց մոդուլների միջոցով, որոնք ուղղված են ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, ոլորտի առաջատար փորձագետների հետ կապերի ընդլայնմանն ու և ներդրողներին հանդիպելու հնարավորությունների ստեղծմանը:

Ծրագրին կարող են դիմել կանանց կողմից հիմնված կամ նրանց պատկանող, ինչպես նաև Հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր ունեցող ընկերություններ (թիմեր) և/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ, որոնք՝

  • ունեն զարգացման հեռանկարներով բիզնես գործունեություն՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարարության, արտադրության և զբոսաշրջության ուղղություններում,
  • ցանկանում են բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը,  ձեռք բերել հմտություններ՝  ներդրումային պրոցեսների վերաբերյալ։
  • ցանկանում են ներգրավել ներդրումներ իրենց ընկերության զարգացման և ընդլայնման նպատակով։

Թիմով մասնակցության դեպքում ծրագրի ընթացքում ընկերության գրանցումը պարտադիր է։

«Ներդրումային պատրաստվածության ծրագիրը կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրն իրականացվում է՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։

Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը` մինչև սույն թվականի օգոստոսի 26-ը ներառյալ:

Ծրագիրը չի տրամադրում ուղիղ դրամական աջակցություն: Ծրագրի մասնակիցները կզարգացնեն իրենց բիզնեսի ներդրումային հնարավորությունները և ձեռք կբերեն ներդրումային գրավչության հմտութուններ։