Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
BAJ Accelerator-ը մեկնարկում է ստարտափների աճի արագացման 9-րդ ծրագիրը. 50+ միլիոն դոլարի ներդրումներ քննարկման փուլում են
News 30/08/2022 11:27

Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ը և BAJ Accelerator-ը սեպտեմբերի 18-23-ին կանցկացնեն ստարտափների աճի արագացման 9-րդ խմբի ծրագիրը: Նախորդ 8 խմբերին մասնակցել են  94 ստարտափներ, որից 53-ը՝ հայկական (գործող Հայաստանում կամ այլ երկրներում): Ծրագրին մասնակցության համար կարելի է դիմել մինչև սեպտեմբերի 8-ը` լրացնելով հայտը:

BAJ Accelerator-ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով: Ծրագրի արդյունքում անցած տարի հայկական ստարտափներն ավելի քան 27 միլիոն դոլարի ներդրումներ են ստացել։ 

Նախորդ խմբի մասնակիցներ HiHub, Lucky Carrot, Text’nPayMe, Manot և Epicured ընկերությունները, հաջողությամբ ավարտելով աքսելերացիոն ծրագիրը՝ արդեն ներդրումների ներգրավման ակտիվ փուլում են: 

«Orion-ը BAJ Accelerator-ի առաջատար համահիմնադիրն է, որը հայկական ստարտափ համակարգը կապում է Նյու Յորքի ու աշխարհի կապիտալի հետ։ Ներկայում շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Սեպտեմբերին մեկնարկող աքսելերատոր ծրագրին մասնակցությունը ստարտափներին հնարավորություն կտա շտկել բացերը, զարգացնել հմտությունները, պատրաստվել ներկայանալու աշխարհի խոշոր վենչուրային ընկերություններին, ներդրողներին, հրեշտակ ներդրողներին և ընտանեկան գրասենյակներին»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, BAJ Accelerator-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը: 

BAJ Accelerator-ն աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Pre Seed»-ից «Series A+» փուլերի ստարտափների համար: BAJ Accelerator-ը աշխարհում առաջինն է, որն արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը, հասունացնում ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա: 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։