News
31/08/2022 14:09
Գիտական առցանց զրույցներ շարքի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին։
Կբանախոսի ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտից Նարինե Թումասյանը: Թեման պրոլինով հարուստ պոլիպեպտիդ 1-ն է՝ որպես քաղցկեղի հնարավոր բիոմարկեր:
Հանդիպումն անցկացվելու է Zoom հարթակով․ մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Առցանց հանդիպումների այս շարքը կազմակերպում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորում» (Faculty Research Funding) ծրագրի շրջանակում։