Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է արհեստական բանականության վերաբերյալ  Դատաֆեստ Երևան երրորդ համաժողովը
News 01/09/2022 14:29

Սեպտեմբերի 2-ին, ժամը` 09:40-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկելու է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որն արդեն երրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

Լրատվամիջոցներին հրավիրում ենք մասնակցելու ու լուսաբանելու միջոցառումը, որտեղ նաև հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ խոսնակների հետ՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 10:30-ից սկսած:

Դատաֆեստ Երևան համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ՝ որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Շվեյցարիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Սաուդյան Արաբիայից, Իռլանդիայից և այլն։ Դատաֆեստ Երևան 2022-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, eBay, NVIDIA և այլն: Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Միջոցառումն անցկացվելու է անգլերենով։ Ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ: Համաժողովի կայքը հասանելի է գրանցման և այլ մանրամասների համար: Համաժողովը նախատեսված է տվյալագիտության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ոլորտում աշխատող մասնագետների, ինչպես նաև բնագավառի բարձր կուրսերի ուսանողների համար։

Միջոցառման հովանավորներն են Intent AI (ԻնթենթԷյԱյ), Digitain (Դիջիթեյն), PMI Science, Picsart (Պիկսարտ), Portmind (Պորտմայնդ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), AimStack (ԷյմՍթաք), AMD (Էյ Էմ Դի), Krisp (Կրիսպ), One Market Data (Ուան մարքեթ դեյթա), Plat AI (ՊլատԷյԱյ), Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) և Deem Communications (Դիիմ Քոմյունիքեյշնզ) ընկերությունները:

Միջոցառման կազմակերպիչներն են Դատաֆեսթ Երևան հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը։