News

Krisp-ը նորություններ ունի. Ընկերությունը հանդես համաժողով է կազմակերպում, որի ընթացքում հերթական նորարարության շնորհանդեսը կանի

Krisp-ը համաժողով կանցկացնի։ Այս մասին հայտնում է ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

«Հենց այս պատճառով եմ սիրում ստարտափները` speed, focus and execution։ Ընդամենը 2 ամիս առաջ, եթե ինձ ասեին, որ Krisp-ը իր կոնֆերենսն է ունենալու, ես նրանց կանվանեի խելագար։ Հիմա կոնֆերենսն իրականություն է»։

Krisp FULLBAND 2022: Voice Innovation Conference-ը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։

Համաժողովի երկարաժամկետ նպատակն է ամբողջ աշխարհից մեկ հարթակում հավաքել ձայնային ոլորտի նորարարներին և քննարկել Voice AI-ի ներկան և ապագան։

«Կասկած չունեմ` 2 տարուց այն դառնալու է այս ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկը։ Կոնֆերանսի ընթացքում ցուցադրելու ենք Krisp-ի հերթական հեղափոխական նորարարությունը ձայնի մեկուսացման ոլորտում», – հայտնում է Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Share