Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
DigiTec 2022-ը հետաձգվել է
News 19/09/2022 14:16

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացնել տարածաշրջանում ոլորտային ամենածավալուն «ԴիջիԹեք 2022» միջոցառումը, որի ընթացքում միաժամանակ կընթանան DigiTec 2022 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը և DigiTec Summit միջազգային վեհաժողովը:

Հայտարարությունը հետևյալն է.

«Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը, ինչպես նաև մեր անդամներից և մասնակիցներից ստացված արձագանքները՝ ԱՏՁՄ-ն ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու ԴիջիԹեք վեհաժողովի և ցուցահանդեսի անցկացումը։

Բոլոր պայմանագրերն ու ծրագրերը մնում են ուժի մեջ՝ նոր ժամկետում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք միջոցառումից առնվազն 4 շաբաթ առաջ։ Գիտակցում ենք ստեղծված անհարմարությունը հատկապես մասնակից կազմակերպությունների համար, սակայն համոզված ենք, որ բոլորը կիսում են մեր մտահոգությունն ու այն համարում հիմնավորված։

Առանձնահատուկ կերպով ուզում ենք նշել, որ մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման ճանապարհը ուժեղ արդյունաբերություն ունենալն է, ինչին էլ 2005 թ.-ից ի վեր ծառայում է ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ուստի հաստատակամ ենք այն պարտադիր անցկացնելու որոշման մեջ՝ իրավիճակի կայունացումից և համապատասխան միջավայրի վերականգնումից անմիջապես հետո»։

Հիշեցնենք, որ շուրջ երկու տասնյակ տարի DigiTec-ը Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի այցեքարտային տեխնոլոգիական միջոցառումն է, որով փորձ է արվում Հայաստանը միջազգային շուկայում դիրքավորել որպես առաջատար տեխնոլոգիական երկիր։ Միաժամանակ այն հարթակ է ՀՀ տեխնոլոգիական և հարակից ոլորտների ընկերությունների համար՝ ներկայացնելու իրենց առաջընթացն ու ստեղծարար լուծումները, ինչպես նաև մեկ հարկի տակ օրակարգ բերելու տնտեսության զարգացմանն ուղղված նոր տեսլականներ։