Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա STCC գիտաժողովը
News 26/09/2022 16:41

«Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 28-29-ին: STCC տարեկան գիտաժողով է, որը կազմակերպում են  Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) շրջանակներում:

Համաժողովը նպաստում է ակադեմիայի և արդյունաբերության միջև գիտելիքի փոխանակմանը՝ ամրապնդելու համագործակցությունը և գիտահետազոտական լաբորատորիաներից նորարարությունների փոխանցումը արդյունաբերությանը, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության համար:

STCC-ն ապահովում է հարթակ քննարկելու՝

  • Եվրոպայի և ԱՄՆ առաջատար համալսարանների հետ համագործակցության սխեմաների ստեղծում և տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համատեղ հետազոտական լաբորատորիաների հիմնում;
  • հատուկ ուղղություններով համայնքների ձևավորում՝ գիտելիքների փոխանակումը և համագործակցությունը խթանելու համար;
  • ռաջատար համալսարաններից գիտնականների, դասախոսների և այլ մասնագետների հնարավոր հայրենադարձության համար հիմքի ստեղծում;
  • Գիտության ֆինանսավորման մեխանիզմների և Հայաստանում դրանց հնարավոր կրկնօրինակման վերաբերյալ միջազգային լավագույն փորձի քննարկումներ:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը և կառավարումը, ավիատիեզերական արդյունաբերությունը և հաշվողական կենսաբանությունը:

25+ պանելային քննարկումները ուղղված կլինեն Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում Հայաստանի զարգացման հեռանկարներին, Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին և  տեխնոլոգիական արդյունաբերության համար դրա հնարավորություններին, Հայաստանի հետազոտական համալսարանների հեռանկարներին, ինժինիրինգի և ինքնավարության ուսումնասիրության ապագային Հայաստանում, զարգացող բիոտեխնոլոգիական հատվածին և դրա զարգացման հիմնական կատալիզատորների վերանայմանը, սփյուռքի ռեսուրսներին և վերջիններիիս  ներգրավման համար պարարտ հողի անհրաժեշտությանը և այլն:

Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական ​​և համալսարանական շրջանակներից են, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաև առաջատար հետազոտական ​​հաստատություններից ( Մերիլենդի համալսարան, Լեյպցիգ, UIUC, Կաուստ և այլն):

Ակնառու խոսնակներից են ՝

    • Նաիրա Հովակիմյան՝ Իլինոյսի համալսարան Ուրբանա-Շամպայնի Գրաֆթոնի և Վիլկինսի պրոֆեսոր, IntelinAir-ի համահիմնադիր և գլխավոր գիտնական,
    • Գարեգին Պապոյան՝  Biosim-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Մերիլենդի համալսարանի Մոնրո Մարտին պրոֆեսոր,
  • Հարրի Գլորիկյան՝ Scientia Ventures-ի գլխավոր գործընկեր,
    • Մերի Փափազյան՝ Սան Խոսե պետական համալսարանի անգլերենի պրոֆեսոր և նախկին նախագահ,
  • Վիգեն Դուզջյան՝ Argonautic Ventures-ի կառավարման գործընկեր,
    • Զարեհ Զուրաբյան՝ eLabNext, Americas, Eppendorf բաժնի ղեկավար,
  • Լևոն Բուդաղյան՝ Waveye-ի հիմնադիր և գործադիր տնօրեն,
    • Աշոտ Պապոյան՝ Elm Tree Research-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, Elm Tree Clinic-ի կառավարման գործընկեր,
  • Լեոնիդ Կիրակոսյան՝ McKinsey & Company-ի գործընկեր,
  • Գնել Մկրտչյան՝ Gilead Sciences-ի արտադրական գիտությունների և տեխնոլոգիայի տնօրեն,
  • Հանս Բինդեր՝ Լեյպցիգի համալսարանի Կենսաինֆորմատիկայի միջդիսցիպլինար կենտրոնի գործադիր տնօրեն, ABI-ի նախագահ,
  • Առնակ Դալալյան՝ Տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի (CREST) տնօրեն

Կազմակերպիչներ

  • «Քաթըլիսթ» հիմնադրամ
  • Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
  • ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր