Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխարհում ամենաազդեցիկ AI գիտնականը միացել է հայկական «COSMO» ստարտափին։
News 06/10/2022 11:36

Քըրք Բորնը` լինելով AI, ML և Data Science ոլորտներում առաջատար գիտնական, տարբեր աղբյուրների վարկանիշներով ամենաազդեցիկներից մեկն աշխարում, իր LinkedIn-յան էջում հրապարակում է կատարել, գրելով` ինձ համար իսկապես պատիվ է լինել այս անհավանական նախագծի խորհրդատուն:

COSMO -ն, խաղային, ուսուցողական հարթակ է՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար։ COSMO-ն առաջարկում է  նորարարական մոտեցում ողջ կրթական համակարգի համար․ արհեստական բանականության միջոցով բացահայտելով երեխաների ուժեղ կողմերը և առաջարկելով անհատական ուսումնական ծրագիր յուչաքանչյուր երեխայի համար։

Հավելվածի մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի սկզբում, սակայն, այս պահին, կայքում բաժանորդագրվելու դեպքում,ծնողները հնարավորություն կստանան օգտվել COSMO-ից 3 ամիս անվճար։