Granatus Ventures-ը Global Startup Awards-ի շրջանակում պաշտոնապես դարձել է լավագույն VC անվանակարգի հաղթողը Եվրասիական տարածաշրջանում:
Հայկական ընկերությունը հավակնում է մարտին Դանիայում նվաճել Grand Finale-ի գլխավոր մրցանակը:
Հիշեցնենք՝ այս վենչուրային հիմնադրամը հիմնադրվել է 2013-ին: Հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղությունն է կատարել ներդրումներ տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում, որոնք արդյունավետ գործում են ինչպես առաջատար` ՏՀՏ (Ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Հիմնադրամը կատարում է ներդրումներ այն նորաստեղծ ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնում են Հայաստանում: