Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ստարտափերի ֆինանսավորումից մինչեւ բլոկչեյն տեխնոլոգիաներ. Հայաստանի և Դուբայի Սիլիկոնյան Օազիսի հետ համագործակցության հեռանկարները
News 27/10/2022 17:59

«Հայաստանն ու Դուբայը համագործակցության մեծ հնարավորություններ ունեն: Հնարավոր գործընկերային նախագծեր են հնարավոր ամենատարբեր ոլորտներում: Կնախապատրաստվեն և առաջիկա տարիներին կյանքի կկոչվեն ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության ծրագրեր, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության որոշ ճյուղերի վրա նշանակալից կլինի»: Սա աշխատանքյաին այցով Հայաստանում գտնվող Դուբայի Սիլիկոնյան Օազիսի Գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենի կարծիքն է:

Մեյդ ին Արմենիա ՀԿ հրավերքով այցի շրջանակում պարոն Քրիստենսենը հանդիպումներ է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարություններում, ISTC հիմնադրամում, ԻՏՁՄ-ում և ՏՀՏ գործատուների միությունում ու ՏՏ ոլորտի առաջատար ձեռնարկություններում, այցելել Թումո նորարարական կենտրոն:

«Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի: Դուբայի հետ համագործակցություն ենք դիտարկում ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ՏՏ ստարտ-ափերի աջակցությունից, նրանց զարգացման համար ներդրումների ներգրավումից մինչև Դուբայում հայաստանյան ՏՏ ընկերությունների մասնաճյուղերի բացում և հակառակը, ինչպես նաև հայ դեվելոփերների ներգրավումը Դուբայում կյանքի կոչվող նախագծերին»,- ասել է նա՝ նշելով բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը որպես գործընկերության ևս մեկ ուղղություն:

Դուբայում բլոկչեյն էկոհամակարգերի և թոքենացման նախագծերի վրա մասնագիտացող Բլոկսենթրո ընկերության Հիմնադիր նախագահ Հայկ Վարդանյանն, իր հերթին, անդրադարձել է թոքենացման և բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման, համաշխարհային տնտեսությունում օգտագործման միտումներին: «Թոքենացնել՝ այսինքն թվայնացնել հնարավոր է ցանկացած ակտիվ՝ ոսկի, անշարժ գույք, բաժնետոմս, պետական պարտատոմսեր կամ, օրինակ, ստարտ-ափ նախագիծ: Այդ ակտիվները, չլինելով ֆիզիկական, ավելի հեշտությամբ կարող են շրջանառվել համաշխարհային շուկայում՝ ներգրավելով ներդրումներ»,- ասել է նա:

Նախագծերի իրականացումը Հայաստանում նախատեսվում է Մեյդ ին Արմենիա ՀԿ միջոցով: