Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Իջևանում տեղի ունեցավ նորարարական բութքեմփի բացման արարողությունը
News 04/11/2022 20:31

Նոյեմբերի 1-ին, Իջևանում տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իջևանում  տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» («ԻննոԻջևան») ծրագրով նախատեսված բութքեմփի պաշտոնական բացման արարողությունը։

Բացման արարողության ժամանակ իրենց խոսքով հանդես եկան ԵՄ ներկայացուցիչ Ֆրենկ Հեսսը, ԱՏՁՄ վարչության անդամ Սաթենիկ Մնացականյանը, CoWo համայնքային աշխատավայրի տնօրեն Արփի Կարապետյանը, ԱՏՁՄ ներկայացուցիչ Էդիտա Ղազարյանը։

Բութքեմփի շրջանակներում տեղի կունենան եռօրյա հանդիպումներ զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների շահառուների հետ։

Բացման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ սեմինար, որտեղ ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, այնուհետև «ԻննոԻջևան» ծրագրի ներկայացուցիչների կողմից ներկայացվեց Իջևան համայնքում փորձարկվող համայնքային կառավարման նոր մոդելը։ Ներկայացմանը հաջորդեց արդյունավետ քննարկում համայնքի ներկայացուցիչների հետ։

Միջոցառման մշակութային հատվածում ելույթ ունեցան «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի «Ճարտար» ակումբի սաները։

«ԻննոԻջևան»  նախագիծն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։ Կազմակերպիչներն են Իջևանի համայնքապետարանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), CoWo համայնքային աշխատավայրը և «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը։