Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության վրա ինչպես է ազդել արտարժույթի արժեզրկումը
News 04/11/2022 22:42

Արտարժույթի արժեզրկումն ինչ ազդեցություն է ունենում ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության վրա: Սա օրակարգային խնդիր է, որին օրերս անդրադարձավ նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

Ինչ քայլեր են ձեռնարկում պատկան մարմինները:

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նկատում է՝ 2022 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հայկական դրամի աննախադեպ արժևորումը լուրջ հարվածի տակ է դրել ՏՏ ոլորտի արտահանող ընկերություններին և ստարտափներին, քանի որ պայմանագրերի մեծ մասը երկարաժամկետ են և կնքվում են ԱՄՆ դոլարով։

«Մի շարք ընկերություններ գնացել են կրճատումների կամ առհասարակ փակվել են, որոնցից շատերը տարիներով աշխատող կայուն բիզնեսներ են եղել: ՀՀ Կառավարության ներկայիս դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ լուրջ ու անդառնալի հետևանքների է հանգեցնելու, այդ թվում՝ մասնագետների արտահոսք, կրթական ռիսկեր, հարկաբյուջետային ռիսկեր և այլն։

Գիտակցելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ ունի՝ ՀՀ կառավարությունից ակնկալում ենք կարճաժամկետ լուծում մինչև իրավիճակի վերջնական կարգավորումը», – Արտավազդ Մինասյանը հայտնում է, որ համապատասխան առաջարկն արդեն ներկայացված է e-draft հարթակում Էկոնոմիկայի նախարարության կողմից (հղումը մեկնաբանություններում)։

Դավիթ Բաղդասարյանն էլ ստեղծված իրավիճակն «իսկական triller» է համարում:

«Դոլարը 395 դրամ է։ Ստրատեգիական համարվող ՏՏ ոլորտի հերն անիծվում է։ ԲՏԱ նախարարությունը տեղյակ չի, բայց աշխատավարձ է ստանում։ Էկոնոմիկայի նախարարությունը հերոսի նման անդադար պայքարում է, իսկ կառավարությունը երջանիկ է, քանի որ 14.1 տոկոս աճ է ցույց տալիս»: